Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 4103

Մեկնաբանություններ